Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետ.« Վարչական ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության համար»

Փետրվար 09,2017 12:22

Վարչական ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության համար: Այսպիսի հորդորով այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց  պետական հաստատությունների ղեկավարներին: «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայությունները արջի ծառայություն են լինելու անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին»,-ասաց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728