Քաթարի իշխանությունները շաբաթական մոտ $ 500 միլիոն են ծախսում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության հիմնական օբյեկտները կառուցելու համար:
Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը՝ վկայակոչելով այդ երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ ալ Էմադիին: «Հիմնական նախագծերի համար մենք շաբաթական ծախսում ենք մոտ $ 500 միլիոն: Այդպես կշարունակվի առաջիկա երեք, հնարավոր է՝ չորս տարիներին», – հայտարարել Քաթարի գլխավոր գանձապահը: Նրա հաշվարկներով, մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկն ընդհանուր առմամբ կծախսվի շուրջ $ 200 միլիարդ: Խոսքը ոչ միայն ստադիոնների կառուցման մասին է, այլեւ ավտոմոբիլային ու երկաթուղային նոր ճանապարհների, օդանավակայանների, հիվանդանոցների ու նավահանգիստների:
2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության բյուջեն մոտավորապես $ 10 միլիարդ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ iSport.ua-ի