Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը «նկարվող տղերքից» չէ

Փետրվար 09,2017 15:30

Ազգային ժողովի միջանցքներում ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված: Շատ պատգամավորների սենյակների մոտ նույնպես տեսախցիկներ կան: Դրանք նկարում են միջանցքներում ողջ շարժը՝ ով եկավ, ով գնաց:

Սակայն գեներալ Մանվելի սենյակի մոտ տեղադրված երկու տեսախցիկները ինքնասոսնձվող թղթերով փակված են: Թե ինչ մութ գործեր է անում աշխատասենյակում Մանվել Գրիգորյանը, կամ ով է գալիս-գնում իր սենյակ, որ չի ուզում որեւէ մեկն իմանա՝ դա հարցի մի կողմն է:

Բնականաբար, այդ տեսախցիկները որեւէ մեկի սիրուն աչքերի համար չեն տեղադրել, դրանք բյուջեի միջոցներով են գնել՝ ԱԺ-ի անվտանգության, վերահսկողության համար: Ու, փաստորեն, մի պատգամավորի քմահաճույքով այդ ծախսը դառնում է անարդյունավետ: ԱԺ-ում ասում են, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղերքից» չէ:

Ավելի ուշ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ տեսախցիկները իրենք են փակել: Նա ասաց, որ տվյալ տեսախցիկները չեն աշխատում. Ու այսպես բացատրեց. «Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իմանան, որ չեն աշխատում»: Մեր հարցին՝ ինչքա՞ն ժամանակ է, որ չեն աշխատում՝ նա պատասխանեց, որ բավականին ժամանակ է, շուտով կվերականգնեն:

Լուսանկարները՝ Հ. Ջեբեջյանի

«Առավոտ»

08.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728