Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կուսակցության ղեկավարը արդարամիտ է, բազմակողմանի ճանաչում է բոլորին .Հ. Նաղդալյան

Փետրվար 08,2017 23:23

«Հանրապետական կանանց շրջանում, թե՛ խորհրդարանական խմբակցության մեջ, թե՛ կանանց խորհրդում, կա համերաշխ աշխատանք, իսկ յուրաքանչյուր աշխատանքում կա մրցակցություն, բայց դա ազնիվ և շիտակ մրցակցություն է, և յուրաքանչյուրը հասկանում է, որ իր աշխատանքով պետք է ներկայանա: Նաև շատ կարևոր է, որ վստահ են բոլորը ՝ մեր կուսակցության ղեկավար մարմինները, որոնք որոշում են կայացնելու և ձևավորելու են կուսակցության ցուցակը և մեր կուսակցության ղեկավարը արդարամիտ է, բազմակողմանի ճանաչում է բոլորին, բոլորի պոտենցիալը, բոլորի կատարած աշխատանքը, և այդ որոշումները հիմնված են լինելու հենց այդ գործոնների ,այդ փաստարկների վրա», – այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ հերքելով ռեյտինգային ցուցակների հետ կապված ՀՀԿ կանանց վեճերի շուրջ մամուլում շրջանառվող լուրերը:

«Իմ խորին համոզմամբ կանանց վեճերի մասին որևէ մեկդ ոչ տեսել եք ոչ լսել, պարզապես կա ստահոդ տեղեկատվություն, այն իրադարձությունների կամ երևույթների շուրջ, որոնք բացարձակապես գոյություն չունեն: Ընդհանրապես, եթե խոսքը Հանրապետական կանանց մասին է, կարող եմ բոլորի անունից վստահաբար հայտարարել, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում և հերյուրանք են բոլոր այն լուրերը, որ վերջին օրերին անընդհատ հրապարակվում և տիրաժավորվում են մեր լրագրող գործընկերների կողմից՝ առանց որևէ վստահություն կամ համոզմունք ունենալու՝ դրանք իրականության մեջ եղել են բոլորը»,- նշել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ՝ վստահեցնելով, որ կուսակցական կանանցից յուրաքանչյուրը պատրաստ է և՛ ռեյտինգային, և՛ համամասնական ձևաչափերով աշխատելու և ամեն ինչ անելու է, որ Հանրապետական կուսակցությունը ունենա ձայների մեծամասնություն և ստանա վստահություն բնակչության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728