Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնում է աշխարհագրությունը

Փետրվար 08,2017 19:20

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին  և աշխատանքային այցով ՀՀ-ում  գտնվող Ռուսաստանի Դաշնության  Ճյուղային սննդի      ինստիտուտի նախագահ Վլադիմիր  Չերնիգովին: Հանդիպմանը ներկա  է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներում «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին և ազգային փուլի ընդլայնմանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն իր խոսքում, բարձր գնահատելով ծրագիրը, շնորհակալություն է հայտնել «Պարենի համաշխարհային ծրագրին» և ՌԴ կառավարությանը՝ Հայաստանում այն կյանքի կոչելու համար: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Կայուն դպրոցական սնունդը» սոցիալական և կրթադաստիարակչական կարևոր բաղադրիչ ունեցող արդյունավետ  ծրագիր է, և ՀՀ կառավարությունը կարևորում է դրա շարունակականությունն ու ազգային փուլի ընդլայնումը: Այս նպատակով նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որը ստանձնելու է ծրագրի ազգային փուլի իրականացումը: Կողմերն այս համատեքստում կարևորել են նորաստեղծ հիմնադրամի արդյունավետ  և բարձրակարգ աշխատանքը:

Մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել  աջակցություն ցուցաբերել  հիմնադրամի կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցներում  սննդի կազմակերպման տեխնիկական համալրմանը: Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան կհասնի Տավուշի մարզի դպրոցների համար նախատեսված սարքավորումների խմբաքանակը, որը հնարավորություն կտա ծրագիրն ավելի արդյունավետ դարձնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728