Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են լողացել Գյումրիի սոցիալական բաղնիքում

Փետրվար 08,2017 19:06
dush

 

«Շուրջ երկու տարի է Գյումրիում գործում է սոցիալական բաղնիք: Երկու տարվա ընթացքում ավելի քան 2000 շահառուներ կարողացել են օգտվել այդ սոցիալական բաղնիքի կողմից մատուցված ծառայություններից: Ըստ ԶԼՄ-ների, այդ բաղնիքին հատկացվել է շուրջ 25 մլն դրամ՝ Գյումրիի աղքատիկ բյուջեից»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ահազանգելով, որ որեւէ մեկը չի կարողանում պարզել, թե մինչ օրս ովքե՞ր են լողացել այդ բաղնիքում, ո՞ւմ են ծառայություն մատուցել, որ այդքան խոշոր գումար են ծախսել բյուջեից:

Պատգամավորն ասաց, որ Գյումրիի դատախազություն են դիմել՝ պարզաբանում ստանալու համար, թե ուր է գնացել այդ 25 մլն դրամը: Հովհաննես Մարգարյանը փոխանցեց գյւոմրեցիների անհանգստությունը՝ այդ սոցիալական բաղնիքում իրականում մարդի՞կ են լողացել, թե՞ փողեր են լողացրել:

Պատգամավորն ասաց, որ որեւէ մրցույթ չի հայտարարվել այդ ծառայության համար:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Թյուր տպավորություն է, որ կառավարությունը երկրում տեղի ունեցած ցանկացած վեճ, իրավիճակ՝ կապ չունի դա ընտանեկան խնդիր է, տեղական ինքնակառավարման մարմնի խնդիր է՝ դրան պետք է անդրադարձ կատարի»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարությունն իրավասություն չունի դատախազությանը հանձնարարական տալու, որ վերջինս տրամադրի սոցիալական բաղնիքի շահառուների ցուցակը: Նա ասաց, որ եթե պատգամավորը կասկածներ ունի, կարող է դիմել դատախազություն, իսկ եթե իրենց դիմի, կառավարությունը զուտ փոստատարի դեր կկատարի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728