Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պետք է չտրվենք դրան եւ Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք». Ինչ է անելու Էդվարդ Նալբանդյանը՝ Լապշինի հարցով

Փետրվար 08,2017 18:20

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին:

Նա ասաց, որ բացի այն, որ Ադրբեջանը դրանով փորձում է վախեցնել բոլոր նրանց, ովքեր ուզում են գալ Արցախ, ավելի նենգ ծրագիր էլ կա այստեղ. «Ադրբեջանը փորձում է մեկ անգամ եւս ցույց տալ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում ունի ավելի շատ դաշնակիցներ, քան Հայաստանը»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Ադրբեջանը նաեւ սադրում է, որ ավելի սրվեն մեր հարաբերությունները Բելառուսի հետ: Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու՝ նախարարը պատասխանեց, որ մի քանի օր առաջ ինքը մամուլի ասուլիսի ժամանակ այդ գործարքը որակել է որպես խայտառակություն եւ ասել, որ այդ խայտառակությունը վնաս կհասցնի գործարքի մասնակիցներին եւ ոչ միայն նրանց վարկանիշի առումով: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ այն քայլերը, որոնք ԱԺ-ում են առաջարկել դրանց վերաբերյալ իր տեսակետը սա է. «Ինչի է Ադրբեջանն այս գործողություններին դիմում՝ առաջին հերթին նրա համար է, որ Ղարաբաղ չգնան: Բոլորն էլ դա հասկանում ենք եւ արձագանքը հենց դրա մասին է: Չնայած բացատրությունները, թե ինչու պետք է արտահանձնեն Լապշինին, դրանով չէին պայմանավորված, այլ ձեւակերպում ունեին»:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մարդկանց հոսքը դեպի Արցախ ավելացել է, չի կանգնել եւ դեռ շարունակելու է աճել. «Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են եւ պիտի արվեն: Բայց չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք, թե ինչ է արվում»:

Ըստ Նալբանդյանի, միգուցե Ադրբեջանը ներքաշելով այսպիսի գործարքների մեջ այլոց՝ փորձում է այլ ուղղություններով վնասներ հասցնել: Ինքը հավասարակշռությունից դուրս է եկել եւ իրենց նյարդերը տեղի են տվել, հիմա փորձում են այլոց հավասարակշռությունից հանել. «Մենք պետք է չտրվենք դրան եւ Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մենք չենք կարողանում ավելի կանոնակարգված մեկ ընդհանուր ծրագրով աշխատել, այնպես անել, որ Ադրբեջանը զղջա իր քայլի համար:

Էդվարդ Նալբանդյանը համաձայնեց եւ ասաց, որ իրենք միշտ պատրաստ են համագործակցել. «Արդյոք Ադրբեջանը կփոշմանի, չի փոշմանի, կհասկանա, չի հասկանա…մեկ բան ակնհայտ է, որ առավել մեկուսացման մեջ է հայտնվում: Վերջին օրինակներից է Ադրբեջանի ղեկավարի՝ Բրյուսել այցելությունը, լավ գիտեք, թե ինչպիսի հայտարարություններ այնտեղ հնչեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728