Aravot.am-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանից հետաքրքրվեց՝ լսե՞լ է, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում բուհում հայտնաբերվել է 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ եւ գործ է հարուցվել, քանի որ այդ ՙփաստը պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ:
Պարոն Զոլյանն ասաց, որ լսել է:
Իսկ ի պատասխան ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանի արած «այդ պատկերը հնուց եկած բան է» արտահայտության էլ՝ նախկին ռեկտորն ընդամենն ասաց. «Ի՞նչ մեկնաբանեմ, թող կոնկրետ բան ասեն, մեկնաբանեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ