Լրահոս
Օրվա լրահոսը

«Օհանյան-Օսկանյան» դաշինքից Պարույր Հայրիկյանի ու ԱԻՄ-ի հեռանալը կընդունեն ի գիտություն

Փետրվար 08,2017 18:02

«Համախմբում» կուսակցության խոսնակ Արեգնազ Մանուկյանը պնդում է՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան Դաշինքի ներսում որեւէ տարաձայնություն չկա:

«Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, ցուցակի վերաբերյալ այս պահին ընդհանրապես որեւէ քննարկում չունենք, կենտրոնացած ենք մի շարք ծրագրային դրույթների մշակման եւ Դաշինքի ընդլայնման վրա, տարբեր քաղաքական ուժերի հասարակական միավորումների հետ բանակցություններով»,- ասաց Արեգնազ Մանուկյանը:

Անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ, դաշինքին միացած Պարույր Հայրիկյանի քննադատությանը , թե տեղերի գզվռտոց է սկսվել դաշինքում ու դիկտատուրա է՝ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Ցուցակների հարցը համարում ենք երկրորդական, այդ հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ դաշինքի ամբողջական տեսքը պարզ լինի: Ինչ վերաբերում է Հայրիկյանի հեռանալուն, ապա դաշինքի ստեղծման հայտարարության մեջ նշել էինք, որ դաշինքը բաց է անհատների, հասարակական միավորումների ու քաղաքական ուժերի համար, ոքվեր կիսում են մեր գաղափարները, միանում են մեր հնչեցրած տեսակետներին, կընդունենք ի գիտություն, իսկ ովքեր իրեց սատարումն էին հայտնել, բայց կորոշեն  դուրս գալ, դա նույնպես կընդունենք ի գիտություն: Ովքեր գալիս են, ընդունում ենք ի գիտություն, ովքեր գնում են, ընդունում ենք ի գիտություն»:

Ինչ վերաբերում է դաշինքի անվանման ձգձգումներին, ինչը պարոն Հայրիկյանի համար անպատասխանատվության ցուցանիշ է, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց. «Դաշինքը, բնականաբար, անուն ունենալու է, իսկ ձգձգում ես չէի համարի, որովհետեւ դաշինքը մբողջական տեսքով պետք է պարզ լինի, թե ինչ է իրենից ներկայացնում, ըստ այդմ էլ կբխի անունը: Եթե այս պահին վերջնական տեսք չունենք, թե որ քաղաքական ուժերն ու միավորումներն են միացել, բնականաբար, դաշինքի անուն որոշելն էլ այս պահին իմաստ չունի, դա երկրորդական հարց է տվյալ պահին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728