Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի շուրջ հերթական քննարկումը

Փետրվար 08,2017 17:37

Փետրվարի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Փետրվարի 1-ին կայացած հանդիպումից հետո Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացրել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները:

Քննարկում է ծավալվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» /ԳԱՏՕ/ ծրագրով իրականացված ուսումնասիրության և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները նվազեցնելու հնարավոր տարբերակների շուրջ: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկներ է ներկայացրել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի սահմանված չափաքանակների, ռեսուրսավճարների, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների վերաբերյալ, իսկ գյուղնախարարությունը ներկայացրել է գերատեսչության կողմից կատարված վերլուծությունը՝ օպերատիվ տվյալների հիման վրա: Նիստի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ մեկ շաբաթից ծրագրի ամբողջական ներկայացման համար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728