Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ռեստորաններում հնչող երաժշտության համար հեղինակից թույլտվություն է պետք` ըստ օրենքի

Փետրվար 08,2017 17:33

«Հայաստանում հեղինակային իրավունքի խախտումները բավականին շատ են, և խախտվում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Օրենքով հստակ կարգավորվում է, որ եթե կա ստեղծագործություն, ապա հեղինակին տրվում է բացառիկ անձնական ոչ գույքային իրավունք և գույքային իրավունք: Սա նշանակում է, որ միայն հեղինակը կարող է որոշել` ո՞ւմ փոխանցել իրավունքը, ինչպե՞ս աշխատել օգտագործողների հետ, իսկ եթե փոխանցվում է ստեղծագործությունը  այն արվում է միայն վարձատրության սկզբունքով:
Ս. Ներսիսյանի խոսքով` 2000 թ-ից Հայաստանը անդամակցել է Բեռնի կոնվենցիային, և այսպիսով ստեղծագործության օգտագործողները ունեն պարտականության ոչ միայն հայ, այլեւ արտասահմանյան հեղինակների նկատմամբ:
«Օրինակ, եթե մտնում ենք ռեստորան և լսում ենք երաժշտությունը, ադմինիստրացիան պիտի ունենա թույլտվություն երաժշտության հեղինակների կողմից` վարձատրության սկզբունքով: Իսկ ես կարող եմ վստահ ասել, որ ադմինիստարացիան չի ունենա թույլտվություն»,-ասաց նա:
Այս տեսանկյունից  խնդիր չկա կապված  թատրոնների հետ, որոնց 90% -ը  ունեն համապատասխան թույլտվություն` բեմադրելու ստեղծագործությունները, նույնը վերաբերում է նաև հեռուստատեսությանը  թե´ հաղորդումների և ֆիլմերի առումով, թե´ երգերի ու երաժշտության:
Ս. Ներսիսայանն ավելացրեց, որ այսօր «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն համագործակցում է 500 օգտատերերի հետ, որոնց մեջ մտնում են բոլոր թատրոնները, եթեր հեռարձակող կազմակերպությունները, ռադիոները և համերգասրահները;
Հարցին թե կա՞ն արդյոք դատական դեպքեր կապված հեղինակային իրավունքի խախտման հետ, Ս. Ներսիսյանը պատասխանեց. «Դատական դեպքերն այնքան էլ շատ չեն, որովհետև խնդիրը լուծվում է ավելի շատ բանակցությունների շնորհիվ, քանի որ վճիռները, ցավոք սրտի, լինում են սուբյեկտիվ, ոչ թե օբյեկտիվ. պատճառն այն է, որ հենց մեր դատարանները ունեն տեղեկության կարիք»:

Ասուլիսը շարունակեց փաստաբան Արտակ Գարոյանը, որը ներկայացրեց հաշվետվություն, թե քանի դատական գործ է եղել Հեղինակային իրավունքի և դրա հարակից իրավունքի մասին:
«2016 թ-ին ընդհանուր իրավասության դատարաններն ընդունել են 93 699 հայցադիմում, որից վարույթ է ընդունվել 86 633-ը:  Իսկ Մտավոր սեփականության բաժնում կա մեկ այլ պատկեր. ընդհանուր իրավասության դատարաններում մտավոր սեփականությունների խախտման հետ կապված եղել է տասնմեկ հայցադիմում, որից վարույթ է ընդունվել ինը, բավարարվել `զրո, մասնակի է բավարարվել մեկը թե երկուսը»:
Գարոյանի խոսքով հետևությունն այսպիսին է` կամ ամեն ինչ փայլուն է այս դաշտում, կամ էլ խախտումները բազմաթիվ են , բայց անձը, ում իրավունքը խախտված է, չի դիմում դատարան. «Ես որպես փաստաբան կասեմ , որ մեր դատարանների զգալի մասը չունեն պրակտիկ դաշտից հավաքած բավականին գիտելիք, որպեսզի իրականացվի արդար դատաքննություն»:

 Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728