Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ կատարյալ անհեթեթություն են:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն