Մինչ այս պահն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցություններն ու դաշինքներն իրենց փաստաթղթերը, այդ թվում՝ ընտրական ցուցակները չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ փաստաթղթերի ընդունման ժամանակահատված է սահմանվել փետրվարի 6-16-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ