Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «գետնո՞վն է տվել» նախագահի վստահությունը

Փետրվար 08,2017 15:56

«Եթե  հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո, մեր երկրում այսքան մեծ, կարեւոր ծրագրերի նախաշեմին, Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ունեցավ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը`պատասխանելով ՀՀԿ-ի շարքերը լքածներին, մասնավորաբար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից դուրս գալու մասին հարցին: «Ես համոզված եմ, որ կուսակցական եւ գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն եւ ճշմարտություն  կա, քան անգամ ամենավիրավորական եւ կորուստներով լի հավատարմության մեջ»,- հավելեց Հերմինե Նաղդալյանը:

Նա այն կարծիքին չէ, որ այսպիսով ՀՀԿ-ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը: Ինքն անգամ ՀՀԿ-ից հեռացածներին «աբիժնիկ ու դավաճան» չի համարում, ինչպես սիրում են պիտակավորել. «Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են,  ովքեր եղել են կուսացություն ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով: Հիմա, երբ մեր ղեկավարի եւ կուսակցություն ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ եւ նվիրվածությումբ:  Այս պարագայում կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ համաչափ: Այս պարագայում, ավելի կարեւոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությանը: Խորապես վստահ եմ, որ կորցնելով այս ժամանակահատվաածում մեր նախկին կուսակից ընկերներին, մենք չենք թուլանում, մենք չենք կորցնում, հակառակը՝ մենք շահում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728