Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրյուսովի ռեկտորը՝  իրենց դեմ հարուցված քրեական գործի մասին

Փետրվար 08,2017 15:39

Aravot.am-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին խնդրեց  մեկնաբանել ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում բուհում հայտնաբերվել է  15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ եւ գործ է հարուցվել, քանի որ այդ «փաստը պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ»:

«Ինչպե՞ս եք ուզում մեկնաբանեմ»,- սկզբում ասաց ռեկտորը:

Ապա հավելեց. «Այո, գործ է հարուցվել, թող իրավապահ մարմիններն ուսումնասիրեն եւ ասեն, իսկ  ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող այս պահին անել»:

Մեր դիտարկմանը՝ չէ՞ որ լուրջ մեղադրանք է, տիկին Գասպարյանը պատասխանեց. «Ուսումնասիրություններ են եղել, բացահայտվել են որոշ բաներ, բաներ կան, որ ես ինքս եմ բացահայտել, ինքս եմ հայտնել, եւ հիմա ուսումնասիրությունները շարունակվում են»:

Ռեկտորը չի կարծում, թե այսկերպ ուզում են իրենից ազատվել: «Այդ պատկերը  հնուց եկած բան է»,-շեշտեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728