Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց` ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ. «Ելքը» դատապարտում է Բելառուսի իշխանություններին (Ֆոտոշարք)

Փետրվար 08,2017 15:40

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ:

Մինչ այդ` «Ելք» դաշինքը, որի մեջ մտնում է նաեւ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», հրապարակել է հետեւյալ հայտարարությունը.

Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար:

Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով:

«ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը եւ այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին:

Լապշինի արտահանձնումը վկայում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձեւական բնույթ եւ չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել:

«ԵԼՔ» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

«ԵԼՔ» դաշինք
08.02.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728