Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ. Եվրախորհրդարանի պատգամավոր

Փետրվար 08,2017 15:07

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Հանդիպման ընթացքում նախ և առաջ քննարկվել են խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը, ինչպես նաև Արցախում նրանց աշխատանքին վերաբերող հարցեր: Ֆ. Էնգելն ընդգծել է, որ լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարևորագույն նշանակություն և դա պետք է ավելի ակտիվացնել: Նրա պնդմամբ, Ա.Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ հետագա  այցելությունների համար:

Ըստ Ֆ. Էնգելի՝ այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ: Դրանից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցություն ունենան միջազգային քննարկումներին ու հանդիպումներին:

Արման Թաթոյանն կարևորել է պատգամավորի դիրքորոշումը և ընդգծել, որ իր հերթին գործադրում է ամեն ջանք՝ նպաստելու համար Արցախ այցերին ու Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը:

Այս առումով, կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներին, առնչվող հարցեր: Ֆ. Էնգելին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728