Այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը միանում է Սեյրան Օհանյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին: Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հերքեց վերջին տեղեկատվությունը՝ ասելով, որ «Ժառանգության» առաջնորդն, իհարկե, ընտրություններին մասնակցելու է: Մարտիրոսյանն օրեր առաջ մամուլի ասուլիսում եւս հերքել էր նշյալ տեղեկությունը: «Ամեն մեկը մի բան գրում է, ես էլ բան ու գործ չունեմ՝ ամեն գրածը պետք է մեկնաբանե՞մ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին միանալուն, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Դեռ պարզ չէ: Դեռ պետք է որոշենք՝ ո՞ւմ հետ եւ ի՞նչ ձեւաչափով: Այդ գործընթացի մեջ ենք: Որոշումների ընդունման փուլում ենք»:
Զարուհի Փոստանջյանի՝ «Ելք» դաշինքին միանալու տեղեկատվության առնչությամբ էլ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ մեկնաբանություն չունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ