Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ հենց Լապշինի հանդեպ այսպիսի վերաբերմունք պիտի լիներ». Կիրո Մանոյան

Փետրվար 08,2017 14:53

«Սա Բելառուսի կողմից Ադրբեջանի հետ հակահայ մեղսակցության շարունակությունն է, որը մենք տեսել ենք նաեւ ՀԱՊԿ-ում: Սա մեկ քայլ անդին էր: Անհրաժեշտ է, որ այս հարցը բարվոք լուծում ստանա, քանի որ դա կարող է իսկապես սպառնալիք լինել բոլորիս նկատմամբ: Այլազգի լրագրողները, հասարակական գործիչները, եթե ցանկանան այցելել Ղարաբաղ, նրանք ի՞նչ երաշխիք կարող են ունենալ, որ նույնը նրանց հետ չի լինի»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի քայլին:

Պարոն Մանոյանի խոսքով, Բելառուսի նման քայլից հետո այլ բան չի մնում, քան Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ հավասարության նշան դնելը:

Հիշեցնենք, որ համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել:

«Մեր հասարակությունը պետք  է իր  ձայնը բարձրացնի: Իսրայելում արդեն ցույցեր են, ու դրանք պիտի շարունակվեն: Այս հարցում արդեն պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ, նրանք նույն բանն են անում,-ասաց պարոն Մանոյանը,- Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված եւ ոչ մի անձի հետ այդպիսի դեպք չի եղել: Այս հարցում մինչեւ վերջ պետք է գնալ, պարզելու համար, թե ինչու հենց Լապշինի հանդեպ այսպիսի վերաբերմունք պիտի լիներ»:

ԱրփինեՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728