«Ներկայում դաշինքի ձեւավորման վերջնական քննարկումներն ենք անցկացնում: Երբ հայտարարեցինք դաշինքի ստեղծման մասին, ասացինք, որ այն բաց է քաղաքական ուժերի, անհատների եւ հասարակական միավորումների համար: Այս պահին դաշինքն ընդլայնելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Երբ դաշինքը վերջնական տեսքի գա, կանցնենք տեխնիկական հարցերին՝ օրենքով սահմանված ժամկետների շրջանակում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում են «Օհանյան-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի կազմման աշխատանքները, ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ կուսակցությունները եւ դաշինքներն իրենց ցուցակները պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչեւ փետրվարի 16-ը:
Արեգնազ Մանուկյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ մամուլում այսօր շրջանառված տեղեկություններն այն մասին, որ արցախցի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է Օհանյան-Օսկանյան դաշինքի շուրջ բանակցությունները վարողը: «Պարոն Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, այլ մեկնաբանություն իր կողմից չեմ լսել»,-նկատեց մեր զրուցակիցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև