Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ կառավարությունը ցինիկ պատասխան է տվել գյումրեցիներին

Փետրվար 08,2017 14:19

 

 

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ շենքի աղետալի վիճակի վերաբերյալ:

Նա ասաց, որ տան մեջ աճում են հնարավոր բոլոր բուսականության տեսակները՝ եղեւնուց, սնկից մինչեւ մասուրի ծառ. «Գրություն եմ ուղարկել կառավարություն եւ ստացել եմ ցինիկ, կոռեկտության բոլոր սահմանները խախտող պատասխան, որը արհամարհանք է գյումրեցիների հանդեպ»: Նա ասաց, որ 10 ընտանիք է բնակվում այնտեղ: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ եթե բնակարանով հնարավոր չէ ապահովել` դրամական օգնություն տան, որ մարդիկ բնակարան վարձակալեն, հատկապես, որ Գյումրիում դա չնչին գումար է:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Գյումրիում կառավարության կողմից մի քանի օր առաջ շոու կազակերպվեց, իսկ հիմա մերժում են այդ չնչին գումարը տալ գյումրեցիներին. «20-30 հազար դրամով հնարավոր է այնտեղ բնակարան վարձակալել»: Նա կոչ արեց նման անպարկեշտ վերաբերմունք չցուցաբերել գյումրեցիների հանդեպ, երեխաներին հնարավոր չէ մեծացնել այդ պայմաններում: Ընտանիքները բաժանվել են, մայրը մի տեղ է մնում, տատը մի տեղ, երեխաները մի տեղ, որ կարողանան մի կերպ այս ձմեռը հանեն: Դա ծանր բեռ չի կառավարության վրա` 14 ընտանիքի համար բնակարան վարձակալել:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պաշտպանեց կառավարությանը՝ ասելով, որ շոուներ չի անում, լուրջ աշխատանքներ է տանում Գյումրիում, իսկ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը որակեց որպես նախընտրական քարոզչություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728