Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտերֆաքսին» հայտնի է դարձել՝ ինչ պայմանով ներում կշնորհվի Լապշինին

Փետրվար 08,2017 14:08

Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող է ներում շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանով՝ հրապարակավ ներողություն խնդրելուց հետո: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրը:

«Բլոգերի ճակատագրի շուրջ բազմակողմանի բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ տարբերակների, քննարկվել է նրան ներում շնորհելու տարբերակը, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի Ադրբեջանի օրենքները խախտելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ Մինսկում Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո Ռուսաստանի և Իսրայելի ներկայացուցիչները (Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն) բանակցություններ են սկսել՝ նրան ազատ արձակելու պայմանների շուրջ:

«Բելառուսական կողմը սկզբունքայնություն ցուցաբերեց և միանշանակ կողմ արտահայտվեց Լապշինի արտահանձնամնը, ինչը և արվեց: Հնարավոր է, որ արտահանձնման պայմաններից մեկն էլ եղել է նրան ներում շնորհելը՝ Ադրբեջանից հրապարակավ ներողություն խնդրելուց հետո»,- ասել է աղբյուրը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728