Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց արհմիությունների չարաշահումներ միշտ կլինեն

Փետրվար 08,2017 13:50

Անկախացումից հետո տնտեսության վայրէջքն ակնհայտ է և այն օր-օրի նորովի է նշմարվում: Ստեղծված իրավիճակում արտադրական հսկաները փակվել են, իսկ որոշ արդյունավետ կառույցներ պարզապես սիմվոլիկ արժեքով սեփականաշնորհվել են:

Այս պայմաններում գործազրկությունը նոր թափ է ստացել, և ձևավորվել է գործատուների նոր սերունդ, որոնց գերակշռող մասը գործատու-աշխատող աշխատանքային նոր հարաբերություններում չունի աշխատանքային փորձ և չկա ձևավորված մշակույթ:

Ամեն ինչ թողնված է միայն աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանությանը, որն ի դեպ մշակվել է օլիգարխ իշխանավորների կողմից: Բնականաբար, աշխատանքային կոլեկտիվներում գործատուն դարձել է դրության ամբողջական տերը և իր քիմքին հարմար վերադասավորումներ է կատարում կազմակերպության կառուցվածքում՝ հաճախ անտեսելով կոլեկտիվի և նրա անդամների սոցիալական շահերը:

Հաճախ այս ամենը կատարվում է ոչ թափանցիկ ձևով՝ ստվերում, կոլեկտիվի աչքից հեռու:

Կոլեկտիվի անդամներին ոչ հաշվետու գործատուն միշտ էլ կարող է խնդիրներ ունենալ ոչ միայն կոլեկտիվի անդամների հետ, այլև պետական շահերի հետ: Տարիներով ոչ թափանցիկ աշխատանքը բերում է կուտակված հիմնահարցերի, որոնց արդյունքում ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության միջամտում են իրավասու պատկան մարմինները:

Կազմակերպություններում արհեստակցական կազմակերպությունների բացակայությունը կամ նրա ձևական լինելը հաճախ առաջացնում է խնդրահարույց փաստեր:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել 36.340.692 ՀՀ դրամի արժողության պակասորդ, որն ի դեպ հայտնաբերվել է բուհի կենտրոնական պահեստում, տպարանում և Ծաղկաձորի հանգստյան տանը:

Այս աղաղակող փաստերը չէին լինի, եթե բուհում լիներ թափանցիկ աշխատանք և կոլեկտիվի շահերը իրապես պաշտպանող արհեստակցական կազմակերպություն:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728