Իսրայելն ուշիուշով հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և կապ է պահպանում բոլոր կողմերի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը:
«Մենք ուշիուշով հետևում ենք պարոն Լապշինի գործին և դիվանագիտական և հյուպատոսական խողովակներով կապ ենք պահպանում բոլոր համապատասխան կողմերի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Իր հերթին պաշտոնական Մոսկվան մտահոգություն է հայտնել բլոգերի արտահանձնման վերաբերյալ:
«Պատրաստվում ենք հետագայում էլ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի քաղաքացու իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար, որպեսզի նա հնարավորինս շուտ վերդառնա իր ընտանիքի մոտ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ