Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական  կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

Փետրվար 08,2017 13:27

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական  փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը:

Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին: Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը:

ԿԳ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ հիմնադրված  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի առաջնահերթությունները` ընդգծելով, որ այն նպատակ ունի ապահովելու ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխհամաձայնեցման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող  այլ հարցերի:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728