Այսօր, ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են եվս երկու պատգամավոր`Խաչատուր Քոքոբելյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Այդ մասին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այդպիսով, ՍԴ դիմելու համար ստորգրած պատգամավորների թիվը այժմ 19-նն է: Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն:
Ստորագրություննեի հավքաման համար ժամանակային սահմանափակում չկա: Այսօր արդեն նախաձեռնության երրորդ օրն է:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքը միտված է ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությւոնների օրը փոխելու համար:
Ձեւաթղթի տակ, մինչ այս, ստորագրել էին պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդոմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ինքը դեմ չէ ընտրությունների օրը հետաձգելուն, եթե դրան մասնակից բոլոր քաղաքական ուժերը հավաքվեն եւ համապատասխան համաձայնության գան:
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան