Լրահոս
Օրվա լրահոսը

11 դատապարտյալներ Սմբատ Լպուտյանի հետ շախմատի միաժամանակյա խաղի մասնակցելու իրավունք ստացան

Փետրվար 08,2017 13:16

Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը կազմակերպվեց: ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից ՔԿ հիմնարկում անցկացվեց արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորություն առաջացրեց վերջիններիս շրջանում:

Շախմատային մրցաշարն անցկացվեց միջազգային կարգի մրցավար Վրեժ Օրդյանի մրցավարությամբ:

Սպորտային միջոցառմանը մասնակցում էին շուրջ երեք տասնյակ դատապարտյալներ, որոնցից 11 լավագույնները Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ միաժամանակյա խաղի մասնակցելու իրավունք ստացան:

Առավելագույն միավորներ հավաքած և մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականները զբաղեցրած դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից արժանացան խրախուսանքների:

Մրցաշարի ավարտին  կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` հատկապես շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերպման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից:

Վերջում գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատի խաղատախտակներ նվիրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին, իսկ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանը շուտով կհամալրվի նաև շախմատային գրականությամբ:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728