Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսը դեմ է դուրս եկել նաեւ Մոսկվային (Տեսանյութ)

Փետրվար 08,2017 12:44

«ԼՂՀ-ի խնդրի կարգավորման գործընթացը պետք է բացառապես բխի խաղաղ կարգավորման սկզբունքներից: Եվ երկու պետությունների միջեւ այս կեղտոտ գործարքը խսոտերն խախտում է ժողովրդավարական արժեքները, մարդու ազատությունները, ազատ տեղաշարժի իրավունքը եւ չի բխում տարածաշրջանային խաղաղության գրավականից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի`Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշմանը:

Հիշեցնենք, բլոգերը ձերբակալվել էր Բելառուսում: Նա Բաքվի «սեւ ցուցակում» էր հայտնվել այն պատճառով, որ այցելել էր Արցախ եւ հոդվածներ պատրաստել իր այցելությունների մասին:

«Ավելին, սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ: Սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական համագործակցությանը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը`հավելելով, որ իբրեւ հայ-բելառուսական խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ, ինքը կարծում է, որ Բելառուսի այս քայլը չի բխում նաեւ ռուս-բելառուսական հարաբերություններից, քայլ է, որն ուղղված է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ դաշնակիցների դեմ. «Սա խայտառակություն է, գործարք է»: Ալեքսանդր Լապշինը, հիշեցնենք, ՌԴ քաղաքացի է, նաեւ պաշտոնական Մոսկվան էր խոսել Լապշինին Արդբեջանին չարտահանձնելու անհրաժեշտության մասին: Բայց, իբրեւ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Էդուարդ Շարմազանովը գոնե այսօր նպատակահարմար չի գտնում բելառուս խորհրդարանականների հետ նստել սեղանի շուրջ եւ քննարկել այդ հարցը, քանի որ հանձնաժողովը բարեկամական է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ եւ չի բխում երկու երկրների հարաբերություններից:

Aravot.am-ի հարցին`իր կարծիքով ի՞նչ քայլեր պետք է անի պաշտոնական Երեւանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ արդեն անում է: Նկատի ուներ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը, որն ինքը բավական կոշտ է որակում: Մեր ճշտող հարցին`հակընդդեմ քայլեր ունե՞նք, հնչեց այսպիսի պատասխան. «Բոլոր դիվանագիտական միջոցները պետք է օգտագործենք»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728