Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

  Քննարկվել է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին օրենքի նախագիծը և ռազմավարական էկոլոգիական գնահատման  իրականացման կարգը

Փետրվար 08,2017 12:13

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և «Հիմնադրութային փաստաթղթի  ռազմավարական էկոլոգիական գնահատման  իրականացման կարգը» մշակող աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ներկայացնելով աշխատանքային խմբի կատարած օրենքի փոփոխությունների փաթեթի և նոր կարգի հիմնական սկզբունքները` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է այն կիրառելու գործընթացում արձանագրված  բացերի հիման վրա, իսկ «Հիմնադրութային փաստաթղթի  ռազմավարական էկոլոգիական գնահատման  իրականացման կարգը» բխում է վերոհիշյալ օրենքի և Հայաստանի կողմից վավերացված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» /ԷՍՊՈ/ կոնվենցիայի պահանջներից:

Օրինագծերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մշակմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները, միջազգային փորձագետները, ինչպես նաև աշխատանքներին մասնակցելու նախաձեռնություն հայտնած հասարակական կազմակերպությունների` Civil Voice և «Գիտակցիր իրավունքդ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրել է նախագծերով առաջարկված փոփոխությունները և տեղեկացրել, որ Civil Voice հասարակական կազմակերպությունից ստացած առաջարկների հիմնական մասն ընդունվել է աշխատանքային խմբի կողմից: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, ինչի արդյունքում որոշվել է նախագծերը դնել շրջանառության մեջ, ինչին պետք է հաջորդի սահմանված կարգով  դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728