Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղում է նա, ով վերջինն է  ծիծաղում. «Ժողովուրդ»

Փետրվար 08,2017 11:24

Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ

– Ավանդաբար ջեմ ու մուրաբաներ եք բաժանել ընտրությունների ժամանակ, այս անգամ Ամանորին ոգելից խմիչք եք բաժանել քաղաքացիներին։ «Մենյու»-ի մեջ փոփոխություննե՞ր կան։

– Լսեք, դա կեղծ հերյուրանք է, եւ ես ցավում եմ։ Դուք այս պահին օլիգարխների, թալանչիների, որոնք այսօր առաջադրվում են ռեյտինգային կարգով, մի հատ վերցրեք, ցուցակագրեք ամբողջ երկրում, ովքեր են մասնակցում, եւ Դուք կտեսնեք, թե ինչպիսի խայտառակ փողեր են շրջանառվում։ Խորհուրդ կտամ՝ զբաղվեք դրանով, իսկ, թե ՀՎԿ-ն իր կուսակցական ընտանիքների նկատմամբ մարտի 8-ի առիթով կամ իրենց ծննդյան առիթով ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս, դա, կարծում եմ, որ մեր անձնական, մեր ներկուսակցական խնդիրն է, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր կուսակիցներին։ Որեւէ այլ բան չեմ կարող ասել։

– Անընդհատ թալանչիներ եք ասում, բայց կոնկրետ անուններ չեք նշում։ Ովքե՞ր են թալանչիները։

– Խորհուրդ կտամ, որ հնացած, նախընտրական շրջանում բորբոսնած նմանատիպ հարցադրումները փոխեք ժամանակակից հարցադրումներով։ Այ, օրինակ՝ որպես երիտասարդ մարդ՝ Դուք պետք է խոսեք, թե մեր երկրի ապագան ինչպիսին պետք է լինի, որ Դուք վեց ամիս հետո չհեռանաք, այ, դրա մասին պետք է մտածեք։

– Դուք մշտապես վրդովմունքով եք պատասխանում քննադատություններին, դա կուսակցակա՞ն հրահանգ է։

– Ներեցեք, Դուք ծիծաղելի հարց տվեցիք ուղղակի։

– Հարցի ո՞ր մասն էր ծիծաղելի։ Այն, որ կարող եք կուսակցական հրահանգով բարկանա՞լ։

– Ծիծաղելի հարց է, էլի, պատասխանելու կարիք չկա։

 Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728