Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 2016թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

Փետրվար 08,2017 11:20

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ 2016 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է նաև տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին: Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728