Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի դաշինքը նոսրանում է. «Հայկական ժամանակ»

Փետրվար 08,2017 11:18

Գագիկ Ծառուկյանի շուրջ նախընտրական դաշինքի ձեւավորումը ձգձգվում է, եւ չի բացառվում, որ այն նախապես սպասվածից ավելի փոքրաթիվ լինի։

Արդեն հայտնի է, որ ՀՌԱԿ-ի հետ այդ համագործակցությունը առկախվեց։ Ռամկավար ազատական կուսակցության հայաստանյան կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը որոշել էր միանալ Ծառուկյան դաշինքին՝ ներկայացնելով, թե արտերկրում կուսակցության բոլոր կառույցները համամիտ են իր հետ, քանի որ Ծառուկյանը ցանկանում է միավորել Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հայությանը։ Բայց ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ պարոն

Ավետիքյանը բոլորովին էլ չի ունեցել մյուս կառույցների աջակցությունը։ Եվ Ծառուկյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է ՀՌԱԿ-ի հետ բանակցությունները

Ծառուկյանին միանալ ցանկացող եւս մեկ սփյուռքահայաստանյան կուսակցություն՝ ՍԴՀԿ-ն նույնպես այդ հարցում խնդիրներ ունի։ ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանը եթե մինչ այժմ հայտարարում էր, որ միանալու է դաշինքին, երեկ արդեն նահանջել էր ու հավելում էր, թե դեռ քննարկումները շարունակվում են, ու այսօր կամ վաղը ամեն ինչ պարզ կդառնա:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728