Երեկ Յուգրայի շախմատի ակադեմիայում համաձայնագիր է ստորագրվել ՖԻԴԵ-ի եւ Յուգրայի շախմատի ֆեդերացիայի միջեւ, ըստ որի 2020 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի Խանտի-Մանսիյսկում: Համաձայնագրով ՅՈՒՇՖ-ին են փոխանցվել 2020 թվականի համաշխարհային օլիմպիադայի գործադիր տնօրինության իրավասությունները:
Յուգրայի մայրաքաղաքը արդեն մեկ անգամ՝ 2010 թվականին, հյուրընկալել է շախմատի խոշորագույն համաժողովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ugramegasport.ru-ի