Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համակարգի առավելությունները

Փետրվար 08,2017 10:14

Թրամփն արգելել է իր երկիր մուտք գործել 7 մահմեդական երկրների քաղաքացիներին, ինչը, կարծում եմ, դասական պոպուլիզմի դրսեւորում է` «ռասիստական թեքումով»: «Վախ` էս ինչ դուխով տղա է, էս սաղ մուսուլմաններին չի թողում մեր երկիր գան` մեր հացն ուտեն, այստեղ տեռոր անեն»: Միջին ամերիկացու նման հնարավոր արձագանքը հիմնված է տգիտության վրա: Բոլորի մասին մանրամասն տեղեկություններ չունեմ, խոսեմ մեր հարեւան Իրանի մասին: Նախ` հայտնի չէ որեւէ դեպք, երբ Իրանի որեւէ քաղաքացի ահաբեկչություն իրականացներ Միացյալ Նահանգներում: Փոխարենը հայտնի են դեպքեր, երբ ԱՄՆ անվտանգությանը սպառնացել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, որոնց վրա Թրամփի արգելքը չի տարածվում: Երկրորդ` Իրանում ապրում են (2011 թվականի մարդահամարի տվյալներով) ավելի քան 117 հազար քրիստոնյաներ, այդ թվում` հայեր, ավելի քան 25 հազար զրադաշտականներ եւ ավելի քան 8 հազար հրեաներ, եւ, ի դեպ, պետական վերաբերմունքն այդ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կարելի է օրինակելի համար եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի համար:

Իրանահայերի համար Թրամփի արգելքը, մեղմ ասած, անհարմարություններ է ստեղծել: Հազարավոր մեր հայրենակիցներ գնում են, մասնավորապես, Լոս Անջելես, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս ապրում, հետո վերադառնում են Իրան` ճիշտ այնպես, ինչպես դա անում են հայաստանցիները: Իրանահայերից շատերը «գրին-քարտ» եւ սեփականություն ունեն ԱՄՆ-ում: Մենք ավելի լավ գիտենք հայերի մասին, բայց իրականում Թրամփի պոպուլիզմից տուժում են տարբեր կրոնների միլիոնավոր մարդիկ, եւ վստահ չեմ, որ շահում է Միացյալ Նահանգների անվտանգությունը:

Բայց բացասաբար գնահատելով ԱՄՆ նախագահի պոպուլիստական հրամանագիրը` չեմ կարող դրական խոսքեր չասել այդ երկրի իրավական համակարգի մասին: Նախագահը հրամանագիր է ստորագրում, բայց գլխավոր դատախազը, մնացած դատախազները, ինչպես նաեւ դատարանները չեն վարանում օրինական ճանապարհով այն վիճարկել: Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսի համար դա ավարտվեց պաշտոնանկությամբ եւ նույնիսկ «դավաճանության» մեղադրանքով: Բայց կասկած չկա, որ Սալին կշարունակի ապրել եւ աշխատել՝ գուցե պետական համակարգից դուրս, նրան սեփականությունից չեն զրկի, նրա բարեկամների կրպակներում արտահերթ ստուգումներ չեն անցկացնի: Թրամփը նման լծակներ չունի:

ԱՄՆ նախագահը, որքան էլ նա տվյալ դեպքում սխալ լինի, այն մարդը չէ, որի ձեռքում է «մեխն ու չաքուչը». օրենսդիր եւ դատական իշխանություններն ունեն իրենց «չաքուչները», նույնպիսի գործիքներ ունեն նաեւ նահանգները եւ տեղական ինքնակառավարումը: Թրամփն ասում է՝ փող չեմ տա այն քաղաքներին, որոնք փախստականների են ընդունում, Չիկագոյի քաղաքապետն ասում է՝ հեչ էլ տաս, միեւնույն է՝ շարունակելու եմ ընդունել: Կարծում եք՝ Թրամփը չէ՞ր ցանկանա այդ քաղաքապետի «գլխին բամփել»: Հատկապես Թրամփը հաստատ կցանկանար: Պարզապես նա դրա հնարավորությունը չունի:
Երբ ես խոսում եմ համակարգի եւ ոչ թե անձերի մասին, ես հենց դա նկատի ունեմ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Եթե խոսում եք իրավական համակարգի մասին, ապա հատուկ ընդգծեք, որ պարզ լինի Ձեր ասածը: Դա համակարգի առավելուոթյունը չի, միայն իրավականով ոչինչ չի ստացվի: Դա իշխանության 4 ճյուղերի (օրենսդիր, գործադիր, իրավական և անկախ մամուլ) անկախության առավելությունն է: Թրամփին էլ հանգիստ թողեք: Հաշված օրեր են մնացել մինչև ԱԺ ընտրություններ`զբաղվեք ՀՀ ընտրողներին ինչ որ բան բացատրելով:

  2. Հ.Շ. says:

    Ափսոսալի է որ ԱՄՆ նախագահը շարունակում էք ներկայացնել մակերեսային կերպով, ծաղրանկարային մօտեցումով: Մինչ, ընտրությունների արդյունքները տարածելով բնակչության ընդհանուր թիվին վրայ, նվազագոյնը 150 միլիոն ամերիկացիներ զինք ընտրած են որպէս իրենց ու իրենց երկրի գերագոյն գործադիր ղեկավարը:

    Նաեւ, որքան հեշտ է հեգնանքով դատել՝ երկրի սահմանները այլ ժողովուրդների անդադար ու մասսայական հոսանքից պաշտպանելու որոշումը, երբ որ բախտը ունիք ապրելու monoethnic երկրի մը մէջ, որու լրիվ գոյության ընթացքին, ոչ-հայերի կողմէ ոչ մի ահաբեկչական արարք տեղի չէ ունեցած – գոնէ մինչեւ օրս – :

  3. Հ.Շ. says:

    Գոնէ մի բացատրություն տամ այստեղ՝
    ինչո՞ւ ԱՄՆ նախագահը, ժամանակաւոր կերպով, երկրի մուտքը – սկսելու համար – արգիլում է տվյալ երկիրներին, եւ ոչ այլ երկիրների

    որովհետեւ այս պահին այդ երկիրները գտնվում են վտանգաւոր երկիրների ցանկին վրա, զորս հաստատած է նախորդ նախագահի վարչակարգը.

    մինչեւ որ այժմու վարչակարգը տեղավորվի (երբ բարեհաճի ընդդիմադիր ոհմակը դիտմամբ չերկարաձգել կառավարության անդամների հաստատման գործընթացը) ու կարենա իր ստուգումները կատարել, եւ նկատի ունենալով որ խնդիրը, վերաբերելով երկրի քաղաքացիների անվտանգության, ըստ էության հրատապ է, Թրամփի որոշումը հիմնված է Օպամայի նշյալ ցանկին վրա

    սակայն մի քիչ եւս խորանանք

    Օպամա վարչակարգը ինչո՞ւ համար այդ երկիները զետեղած է այդ ցանկին վրա, եւ ոչ այլ երկիրներ

    որովհետեւ այդ ցանկի վրայի երկիրների կառավարությունները ԱՄՆ-ի պատկան իշխանությունների հետ չեն համագործակցում, հարցումներին չեն պատասխանում, բաւարար տեղեկություն չեն փոխանցում ԱՄՆ մուտք գործել ուզող իրենց քաղաքացիների մասին

    քսան ամիսներէ ի վեր, հատկապէս լրատվական գրեթէ բոլոր օրկանները որոշած են Թրամփը ծաղրածույի տեղ դնել. հակառակ ատոր՝ ԱՄՆ ժողովուրդը զինք ընտրեց որպէս նախագահ. սա պիտի որ մի քիչ մտածել տա լրագրողներին…

    ի դէպ, ի՞նչ ըսել է «պոպուլիզմ»… ժողովուրդին մեծամասնության կամքին հետեւիլ, չէ՞… իսկ դա սխալ բա՞ն է, արհամարհելի՞ է, ըստ… Ժողովրդավարության !! որոշեցէք թէ ինչ էք ուզում…

  4. Հ.Շ. says:

    իսկ ահա, խնդրո առարկա երկիներից ԱՄՆ ներմուծված ահաբեկչական արարքների վերաբերող առարկայական տվյալները՝

    Last summer, the Senate Judiciary Subcommittee on Immigration and the National Interest analyzed public sources of information, seeking to learn more about people convicted of terror-related offenses. The Justice Department provided the subcommittee with a list of 580 people who were convicted — not just arrested, but tried and convicted — of terror-related offenses between Sept. 11, 2001 and Dec. 31, 2014.

    The subcommittee investigated further and found that at least 380 of the 580 were foreign-born and that an additional 129 were of unknown origin. Of the 380, there were representatives — at least 60 — from all of the countries on the Trump executive order list. And with 129 unknowns, there might be more, as well.

    https://www.washingtonexaminer.com/byron-york-judge-robarts-national-security-expertise/article/2614043

    այս տեղեկությունների լոյսին տակ, տեսէք ոնչ է հնչում ԱՄՆ նախագահի որոշման վերեւի արժեւորումը «Վախ` էս ինչ դուխով տղա է, էս սաղ մուսուլմաններին չի թողում մեր երկիր գան` մեր հացն ուտեն, այստեղ տեռոր անեն»:

    580 people who were convicted- not just arrested, but tried and convicted – of terror-related offenses between Sept. 11, 2001 and Dec. 31, 2014.

    Of the 380, there were representatives – at least 60 – from all of the countries on the Trump executive order list.

    580 դատապարտյալներ, ահաբեկչության առնչվող ոճիրների համար:
    Որոնցմէ գոնէ 60 հատը կապ ունեն հրամանագրի

    «There are more things in heaven and earth, Horatio,
    Than are dreamt of in your philosophy.»

    ..

  5. Լավատես says:

    Վերոհիշյալ երկրի նախագահը ամեն ինչ անում է իրենց իսկ գրված օրենքների սահմաններում, հակառակ դեպքում նրան կուտեին կպրծնեեին նրան չսիրողները, դրա համար ՝ձեռ առնել՝ նրա որոշումները նշանակում է ՝ձեռ առնել՝ այդ երկրի օրենքները, իսկ գնահատական տալ ուրիշ երկրի օրենքներին կարծում եմ շատ կարեւոր է այդ երկրի հետ համագործակցելու համար՝ եթե նրանց ու մեր օրենքներն իրար ՝բռնում են՝ ու կիրառվում են, արժե նման երկրի հետ համագործակցել:
    Ժողովրդավարությունը կարծում եմ լինում է այն ժամանակ, երբ օրենքն այնքան ուժեղ է, որ նրա դեմ խաղ չկա, ոչ մի պաշտոնյա՝ լինի երկրի նախագահ թե սովորական քաղաքացի օրենքից ոչ թե պետք է վախենան, այլ պարզապես հարգեն որպես ազգային կրոնի կամ էլ մակարդակի ցուցանիշ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728