Շենքերի տանիքներից այս օրերին կախված հսկայական սառցաբեկորները, որոնք, կարելի է ասել, քաղաքացիների կյանքին մեծ վտանգ են սպառնում, տեղական ինքնակառավարման մարմիններին կարծես թե չեն անհանգստացնում: Նրանց փոխարեն անհատներն են միջոցներ ձեռնարկում քաղաքի այս կամ այն հատվածն անցորդների համար անվտանգ դարձնելու:
Արդեն քանի օր է՝ Աբովյան պուրակից դեպի Բժշկական համալսարան տանող մայթի մի մեծ հատված փակ է. մարդիկ առանձնացրել են, զգուշացնող ցուցանակ կախել ու կարմիր ժապավենով գոտիավորել, որպեսզի սառցաբեկորներն անցորդների գլխին չընկնեն: Հետիոտներն էլ ստիպված այդքան տարածքն ուղիղ փողոցի մեջտեղով են քայլում՝ ոչ պակաս վտանգի ենթարկելով սեփական եւ նաեւ վարորդների կյանքը: Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք քաղաքացիների՝ քաղաքում ապրելու հարմարավետության, սանմաքրման կազմակերպման եւ հազար ու մի բաների պատասխանատուն են, իրար են խառնվում, երբ իշխանական որեւէ միջոցառում է սպասվում: Բոլորովին վերջերս ականատես եղանք, թե ինչպես էին վերամբարձ ավտոմեքենայով կառավարական շենքերի վրայից հատ-հատ պոկում անգամ աննշան սառցաբեկորները, որովհետեւ այդ օրը հարեւանությամբ գտնվող ՀՀԿ գրասենյակում խորհրդի նիստ էր լինելու:
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
07,02.2017