Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «սիրիական խնդիրները» եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Լեւան Ջագարյանը: «Ռոհանիի այցը պլանավորվում է մարտի վերջին: Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում:
Բացի այդ` անպայման ուշադրության կենտրոնում կլինի փոխգործակցությունը տարածաշրջանային օրակարգի առավել սուր հարցերով, ինչպես, օրինակ, իրավիճակը Աֆղանստանում, կասպիական խնդիրը եւ Ղարաբաղյան հակամարտությունը»,- հայտարարել է դեսպանը:
Մանրամասները կարդացեք` այստեղ
«Առավոտ»
Կարդացեք նաև
07,02.2017