Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին Մինսկը որոշում էր կայացրել արտահանձնել Ադրբեջանին, տեղափոխվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Էլդար Սուլտանովին:
«Լապշինին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բաքվում»,- օդանավակայանում ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, այսօր Բելառուսի Գերագույն դատարանն անփոփոխ էր թողել Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Եթե մեր երկիրը և նրա նախագահը անգամ մի փոքր հարգված լինեին, ավելի ճիշտ հարգանքի արժանի լինեին Լուկաշենկո կոչվածի կողմից, ապա այս ծիծաղելի Լապշինի դատը և նրա տեղափոխումը Ադրբեջան տեղի չէր ունենա: Այս ամենը ոչ մի կապ չունի արդարատատության հետ: Լուկաշենկոն սրանով բացահայտ կերպով ցույց է տալիս իր արհամարհանքը մեր երկրի և նրա նախագահի նկատմամբ: