Կիսամիջին քաշային կարգում WBA-ի ռեգուլյար տիտղոսի տիրակալ, ռուսաստանաբնակ Դավիթ Ավանեսյանը Ցինցինատիում գոտու պաշտպանության մարտ է անցկացնելու ամերիկացի աշխարհի նախկին չեմպիոն Լամոնտ Պիտերսոնի հետ: Մեր հայրենակիցը ռինգում տոնել է 22 հաղթանակ, վերջինը՝ հանրահայտ Շեյն Մոսլիի նկատմամբ:
«Ես առանց երկմտելու համաձայնեցի այս մենամարտին: Պիտերսոնը ճանաչված եւ անհարմար բռնցքամարտիկ է: Բայց Անգլիայում նախապատրաստական մարզումներս ինձ վստահություն են ներշնչում», – հայտարարել է 28-ամյա հայ բռնցքամարտիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allboxing.ru-ի