Լրահոս
Օրվա լրահոսը

940 միլիոնով արդիականացված ԲԿ-ն բժիշկների պակաս ունի

Փետրվար 07,2017 22:11

2015թ հուլիսի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը Բերդի տարածաշրջան աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց նորոգված Բերդի բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված վարկային ծրագրի շրջանակներում, «Առողջապահական համալիրի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Բերդի ԲԿ-ում կատարվել է 940,2 միլիոն դրամի ներդրում, իրականացվել են Բերդի ԲԿ-ի պոլիկլինիկական երկհարկանի եւ ինֆեկցիոն մեկ հարկանի մասնաշենքերի վերակառուցման, ինչպես նաեւ կցակառույցի շինարարության աշխատանքներ:

Բերդի ԲԿ-ն հագեցել է բժշկական ժամանակակից տարբեր սարքավորումներով: 2 տարի առաջ արդիականացված ԲԿ-ում շարունակում է հիմնախնդիր մնալ բժիշկների պակասը:

Կենսաթոշակային տարիքի անցնելու պատճառով 2017թ. փետրվարի 1-ին Բերդի ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Արամ Հարությունյանն ասաց, որ բժշկական կադրերի պակասի, երիտասարդ բժիշկների Բերդ աշխատելու չգալու պատճառը Երեւանից Բերդի մեծ հեռավորությունն է, տարածքի վտանգավոր, գնդակոծության գոտի լինելը, բժիշկների ստացած ոչ մեծ եկամուտները:

Ա. Հարությունյանը հայտնեց, որ Բերդի ԲԿ-ում թափուր են բժիշկ-անզգայացնողի, հոգեբույժի, քիթ-կոկորդի բժշկի աշխատատեղերը: Բերդի  բժշկական կենտրոնի վիրաբույժը, գինեկոլոգը, նեվրոպաթալոգը տարեց են, նրանց փոխարինելու կարիք կա: Բժշկական կենտրոնում բժիշկ է աշխատում, ով 80 տարեկան է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728