Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երեկ աշխատանքից ազատել է մարզպետի խորհրդական, Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանին՝ նրա փոխարեն պաշտոնի նշանակելով Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության վերջերս թոշակի անցած պետ Կարլեն Աբրահամյանին:
Հետաքրքիրն այն է, որ թե՛ Վազգեն Հարությունյանը, եւ թե՛ Կարլեն Աբրահամյանը Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերներ են:
Վազգեն Հարությունյանին Շիրակի մարզպետարան աշխատանքի էր տեղավորել Աշոտ Գիզիրյանը՝ մարզպետ նշանակվելուն պես: Վերջինս խորհրդարանի պաշտոնը զբաղեցրեց 2010 թվականի հոկտեմբերից մինչեւ օրս: Իսկ Կարլեն Աբրահամյանը, որին թոշակի էին ճանապարհել 4-5 ամիս առաջ, Աշոտ Գիզիրյանի հետ մտերմացել էր դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից՝ 1988 թվականներից, միասին աշխատել էին Արթիկում: Ի դեպ, թե՛ Աշոտ Գիզիրյանը, թե՛ Կարլեն Աբրահամյանը Արցախից են:
Թե ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը, շիրակցի պաշտոնյաները նշում են, որ ՀՅԴ-ն փորձում է ուժեղացնել իր դիրքերը Շիրակի մարզում: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որն ԱԺ ընտրությունների ժամանակ գլխավորելու է ՀՅԴ Շիրակի մարզային շտաբը, որպեսզի կարողանա իր կուսակցությանը ձայներ ապահովել ԱԺ մտնելու համար ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցած խայտառակ արդյունքները չկրկնել, փորձում է կադրային փոփոխություններով հարցերը լուծել:
Կարդացեք նաև
Չի բացառվում, որ ՀՅԴ-ին ձայներ բերելու հարցում Հովսեփ Սիմոնյանին որոշակիորեն կարողանա օգնել Կարլեն Աբրահամյանը: Վերջինս, երկար տարիներ զբաղեցնելով Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետի պաշտոնը, ճանաչում է բոլոր գյուղապետերին, կկարողանա նրանց հետ բանակցել:
Մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք Կարլեն Աբրահամյանի հետ՝ հետաքրքրվելո՞վ, թե կա պայմանավորվածություն իր ու Հովսեփ Սիմոնյանի միջև ընտրություններում ՀՅԴ-ին սատարելու ու մի՞թե այդ պատճառով են իրեն խնդրել զբաղեցնել Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը: «Ինձ առաջարկել են, չեն խնդրել, ես եմ դիմել աշխատանքի համար, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ ընդառաջել է, իմ խնդրանքը հարգել է»,-ասաց Կարլեն Աբրահամյանը:
Իսկ ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ին սատարելու թեմային Կարլեն Աբրահամյանը խոստացավ անդրադառնալ ավելի ուշ:
Ի դեպ, Շիրակի մարզում համառ լուրեր են շրջանառվում, որ Շիրակի մարզպետը պատրաստվում է փոխմարզպետներից մեկին պաշտոնազրկել տալ՝ նրա պաշտոնը դասավորելով Արթիկի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Վարագյանին: Նշենք, որ Խաչատուր Վարագյանը ՀՀԿ-ական է, սակայն նկատելի է, որ նեղված է իր իսկ կուսակցության տեղի կառույցի ներկայացուցիչներից: Բանն այն է, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ Արթիկի գազի գրասենյակում, որի ղեկավարը, ինչպես նշեցինք, Խաչատուր Վարագյանն է, հորդորել էին սատարել Մուշեղ Պետոյանին:
Սա, բնականաբար, դուր չէր եկել Վարագյան եղբայրներին: Դեռ նախորդ շաբաթ լուրեր էին պտտվում, որ Խաչատուր Վարագյանի եղբայրը՝ Արթիկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն առաջադրվելու է ՀՅԴ-ի ցուցակով, ու թեեւ Մխիթար Վարագյանը մեզ հետ զրույցում հերքել էր այս լուրերը, սակայն Շիրակի մարզի ՀՅԴ կառույցից մեզ հայտնել էին, որ ՀՅԴ վարկանիշային ցուցակով նրա թեկնածության հարցը քննարկվում է:
Վարագյանն եղբայրները, ըստ շիրակցի դաշնակցականների, օգնելու են ՀՅԴ-ին, քանի որ Արթիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ ՀՅԴ-ն է օգնել ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին: ՀՀԿ-ն Արթիկի ՏԻՄ ընտրություններում առաջադրեց ու սատարեց նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, որն էլ, բնականաբար, ծանր տարան Վարագյանները:
Այս թեմայի շուրջ առաջիկայում կլսենք նաեւ Հովսեփ Սիմոնյանի պարզաբանումները:
Լուսանկարը` Hetq.am-ի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ի դեպ, թե՛ Աշոտ Գիզիրյանը, թե՛ Կարլեն Աբրահամյանը Արցախից են: Իմիջայլոց-
Շահումյանի շրջանը Արցախին չմիացվեց,իսկ Ա.Գիզիրյանը Շահումյանի շրջանի Վերին Շենից է:
Էականը թողել այդ չարաբաստիկ խաղն եք խաղում ով որտեղից է,ի՞սկ կողքերը ովքեր էին իբր աշխատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/02/07/853449/
© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստան,
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/02/07/853449/
© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Խառնաշփոթ է դաշնակների մոտ: Սրանց ամենամեծ դժբախտությունը իրենց մարզպետն է, որին փաթաթել են մեր վզին: Հարգելի գյուղապետեր Ձեր մեջ կա՞ մեկը, որը դրական է տրամադրված Կարլեն Աբրահամյան անձի հանդեպ: Եթե այո ուրեմն նշանակումը ճիշտ է կատարված: Մեկը հարցնի սրանց ով է հնարավորություն տալիս նեղ կուսակցական շահերի համար տնօրինելու մարդկանց ճակատագրերին: Պարոնայք դաշնակներ թախանձագին խնդրում եմ հանգիստ թողեք սոցիալապես ծանր այս մարզը: