Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:
«Կուսակցությունից դուրս գալը կապված չէ կոնկրետ դաշինքին միանալու հետ: Դա հասունացած որոշում էր: Ես, ճիշտն ասած, վաղուց եմ մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին, և հաշվի առնելով, որ գաղափարական հենքի վրա որևէ առաջխաղացում չեղավ, ես նպատակահարմար գտա չմասնակցել այս քննարկումներին, բանակցություններին», – նշեց պատգամավորը:
Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Արզումանյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ կարո՞ղ ենք իրեն տեսնել այլ քաղաքական ուժի ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ–ի կայքում: