Փետրվարի 7-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը նվիրված հուշանվերային ալբոմի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Յուրօրինակ ձևավորմամբ և սահմանափակ՝ 100 օրինակից պատրաստված հուշանվերային ալբոմում ամփոփված են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված և առ այսօր թողարկված հայկական փոստային նամականիշները, ներկայացված են ուշագրավ դրվագներ ու պատմություններ անվանի հայ մարշալների, ականավոր հետախույզների, հայ փառապանծ հերոսների ու հայկական դիվիզիաների մասին:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորել են հայ-ռուսական վաղեմի բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, խորին հարգանքը վետերանների հանդեպ:
Նրանք վստահություն են հայտնել, որ կոլեկցիոն հրատարակությունն իր արժանի տեղը կգտնի Հայաստանի և Ռուսաստանի թեմատիկ թանգարաններում՝ վառ պահելով խիզախ մարտիկների հերոսական անցյալի մասին հիշողությունները:
Կարդացեք նաև
«Կարող է թվալ, թե հայկական զինված ուժերը 25 տարի առաջ ձևավորվել են զրոյից։ Սակայն հայկական բանակի ամուր հիմքերն իրականում կազմավորվել են շատ ավելի վաղ՝ այն հերոսական ավանդույթների հիման վրա, որոնք դրսևորվեցին Մեծ հայրենականի տարիներին, Սարդարապատի ճակատամարտում և մյուս հերոսական մարտերում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նախկին ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ հայերը կարողացան միահամուռ ուժերով մարդկությունն ու աշխարհը փրկել ֆաշիզմից»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն