ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ԱԺ-ում:
Առավելապես վերջին շրջանում էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականությունն ակնհայտ սպառողի շահերից չի բխում:
Խնդիրն այսօր կրկին բարձրաձայնեցի խորհրդարանական ամբիոնից: Ժամանակի սուղ լինելու պատճառով հայտարարությանս ժամանակ անդրադարձա գազի սակագնին, որը մեր տարածաշրջանի և գործընկեր այլ երկրներում գործող սակագների համեմատ ամենաբարձր սակագներից է:
Սա, ինչպես մտահոգվելու, այնպես էլ ՝ պատասխանատուների համար գործնական քայլեր անելու պահ է, երբ ժողովրդի ու նրա տնտեսվարող հատվածի համար ստեղծվում են ապրելու և զարգանալու անբարենպաստ պայմաններ: Հասարակության սոցիալապես ծանր պայմաններում ապրող հատվածը, հիմնականում ձմռան ժամանակաշրջանում, առերեսվում է այս իրականության հետ, որը մինչ օրս փոփոխություն չի կրում:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ ստորև