Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ՊԵԿ-ից 434 միլիոնանոց շենքը հետ կվերցնի

Փետրվար 07,2017 18:07

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող 8 հազար 48 քառակուսի մետր մակերեսով եւ 434 617 887 դրամ արժողությամբ Երեւանի Պարույր Սեւակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող շենքը ՊԵԿ-ից հետ վերցնել: Ինչպես տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից, ՊԵԿ-ին պատկանող շենքը վարչապետը որոշել է ամրակցել պետական գույքի կառավարման վարչությանը` հավանաբար վաճառելու նպատակով: Հիշեցնենք, որ կառավարության մի քանի նիստերում վարչապետը գերատեսչություններին հանձնարարականներ էր տվել «ունեցվածքը» գույքագրել ու ներկայացնել:

Նշյալ գույքը ՊԵԿ-ին տրամադրվել է 2009 թվականին կոմիտեի առանձնացված ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Սակայն որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այս ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակներում Կոմիտեում տեղի է ունեցել օպտիմալացում, եւ այդ շենքի հետագա օգտագործման անհրաժեշտությունը վերացել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728