Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը գործեց որպես ժողովրդին եւ հասարակությանը հուզող ամենակարեւոր հարցերը խորհրդարանում բարձրացնող ատյան»

Փետրվար 07,2017 18:04

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը կմասնակցեն դաշինքով: Հավատարիմ մնալով 2008 թվականին ստեղծված ՛՛Հայ Ազգային Կոնգրես ՛՛ քաղաքական ուժերի միավորման հռչակված ծրագրերին, մենք միասնաբար առաջնորդեցինք համաժողովրդական Շարժումը եւ պայքարեցինք Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, իշխանության կոռուպցիայի եւ մենաշնորների դեմ: Մեր սկուզբունքային եւ գաղափարական համագործակցության շնորհիվ «Հայ Ազգային Կոնգրես»  խմբակցությունը գործեց որպես ժողովրդին եւ հասարակությանը հուզող ամենակարեւոր հարցերը խորհրդարանում բարձրացնող մի ատյան, որը բացահայտում էր իշխանության չարաշահումները եւ միաժամանակ ներկայացնում երկրի զարգացման հիմնավոր ծրագրեր:
Արժեւորելով ժամանակի փորձությանը դիմացած այս համագործակցությունը, ընտրությունների ենք գնում, դնելով մեր առջեւ հետեւյալ նպատակները.
• Շուտափույթ կարգավորելով ղարաբաղյան հակամարտությունը, հաստատել արժանապատիվ խաղաղություն, ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը, բացել հաղորդակցության բոլոր ուղիները տարածաշրջանում
• Վերացնել կոռուպցիան, մենաշնորհները, վերջ դնել պետական պաշտոնյաների թալանին, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության կանչել պաշտոնյաներին հետադարձ ուժով՝ սկսած 1991 թվականից
• Պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, նվազեցնելով հարկատեսակների քանակը 16-ից մինչեւ 6 եւ պակասեցնելով դրույքաչափերը մինչեւ 15 տոկոս
• Պաշտպանել ներդրումները իշխանությունների կամայականություններից, խթանել ազատ մրցակցությունը
• Սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության արդյունքում նվազեցնել գազի ու էլեկտրական էներգիայի սակագները առնվազն 25 տոկոսով
• Շեշտակիորեն բարձրացնել կենսաթոշակները, նվազագույն թոշակը հասցնելով առնվազն սպառողական զամբյուղի մակարդակի:
• Իրականացնել վարկային համաներում գյուղացիական տնտեսությունների համար
• Վերականգնել նախագահական-խորհրդարանական համակարգը եւ ժողովրդի կողմից նախագահի ուղիղ ընտրությունները, ապահովել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը մաքուր համամասնական սկզբունքով առանց վարկանիշային դրույթների

Այս եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման նպատակով, Հայ Ազգային Կոնգրես –ՀԺԿ դաշինքը սկսում է իր ընտրարշավը: Աստված մեզ եւ մեր ժողովրդին օգնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728