Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն Մոսկվային առաջարկում է «սոսնձել» հարաբերությունները

Փետրվար 07,2017 17:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին «սոսնձել» հարաբերությունները, ոչ թե այնպիսի որոշումներ կայացնել, որոնք ավելի կսրեն դրանք:

«Ինչու՞ մենք միասնական տնտեսական տարածություն ստեղծեցինք ոչ միայն մեր Միութենական պետությունում, այլև ԵվրԱզԷՍ-ում: Անցյալ տարի ԵվրԱզԷՍ-ում մենք ունեցանք 40 տոկոս կորուստ, այս տարի՝ 20: Ընդամենը՝ 60 տոկոս 2 տարում: Ահա և ինտեգրացիա… Բայց այս մասին պետք է խոսել, պետք է գտնել այդ նեղ տեղերը, ինչ-որ կերպ սոսնձել հարաբերությունները»,- ըստ «Ռիա»-ի` ասել է Լուկաշենկոն Կոստրոմայի նահանգապետ Սերգեյ Սինտիկովի հետ հանդիպմանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, ռուսական կողմը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք կարող են միայն բարդացնել երկկողմ հարաբերությունները:

«Միավորելու, սոսնձելու, բացասականը հեռացնելու փոխարեն Սան Սանիչը (Սուրիկով, Ռուսաստանի դեսպանը Մինսկում-խմբ.) այսօրվանից արգելք է դնում Ռուսաստանին տավարի մսի մատակարարման վրա»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում ընկած է տնտեսությունը, և իր արտադրանքն արտահանելով Ռուսաստան՝ Բելառուսը գումար է վաստակում՝ վճարելու ռուսական էներգակիրների համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728