Նախկինում պարբերաբար անդրադարձել ենք Իջեւան քաղաքում փողոցային առեւտրի խնդրին, այդ թվում՝ մսի բացօթյա վաճառքին: Տավուշի մարզկենտրոնի շուկայի դիմացի հատվածի վաճառակետերում միսը վաճառվում էր բացօթյա, անցնող ավտոմեքենաների արտանետումները, միջպետական ավտոճանապարհի փոշին նստում էին մսի վրա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնը Իջեւանի շուկայի հարակից տարածքը ազատել է բացօթյա վաճառվող մսից: Այդ գործը կենտրոնն իրականացրել է ոստիկանության եւ Իջեւանի քաղաքապետարանի հետ համագործակցելով, համատեղ ջանքերով: Այժմ մարզային կենտրոնը ամենօրյա հսկողություն է իրականացնում Իջեւանի շուկայի մոտ մսի բացօթյա վաճառքը բացառելու համար:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնը վերջին շրջանում ուժեղացրել է հսկողությունը նաեւ այլ սննդատեսակների անվտանգությունն ապահովելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ