1 մլն 318 հազար դրամ կփոխանցվի Ռուզվելտ Թորոսյանի բանկային հաշվեհամարին` ՌԴ-ում նրա բուժումը շարունակելու համար: Ռուզվելտ Թորոսյանը հրազենային վիրավորում էր ստացել 2014 թվականին` Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելիս: Գումարը, ինչպես տեղակնում ենք կառավարության փետրվարի 9-ի նիստի օրակարգից, նախկին զինվորի հաշվեհամարին կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից` պաշտպանության նախարարության միջոցով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև