Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը կփոխանակի՞ ադրբեջանցի դիվերսանտին. Կարեն Վրթանեսյանը մանրամասնում է. (Տեսանյութ)

Փետրվար 07,2017 17:01

«Գործի քննությունից հետո տեղի կունենա դատական համապատասխան գործընթաց, եթե իհարկե մինչ այդ կողմերը չպայմանավորվեն փոխանակման վերաբերյալ»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թալիշի ուղղությամբ հայկական ուժերի կողմից ադրբեջանցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեին  գերեվարելու դեպքին, ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ Էլնուր Հուսեյնզադեն կալանավորվել է երկու ամսով: Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ Ադրբեջանում գերի պահվող զինծառայող Արսեն  Բաղդասարյանի հետ փոխանակում գուցե եւ չլինի, թեեւ դա տարբերակներից մեկն է. «Դժվար է դա կանխատեսել, որովհետեւ Ադրբեջանի համար մարդկային գործոնն այնքան էլ կարեւոր չէ: Իրենք, օրինակ, շատ են ցանկանում փոխանակություն կատարել Քարվաճառի դիվերսանտների հետ, որոնք ծանր հանցագործություններ են իրագործել եւ դրա համար են դատարապարտվել»:

Հիշեցնենք, որ խոսքը ԼՂՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կատարած եւ դրանց համար դատապարտված ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի   անդամներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի մասին է:
Մեր զրուցակիցը կարծում է, որ հայկական կողմը Քարվաճառի դիվերսանտներին փոխանակելու քայլին չի գնա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728