Ռուսաստանը կարող է 5 տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել 10 Sukhoi SuperJet 100 օդանավ, առաջին մատակարարումները՝ 2-4 ինքնաթիռ, կլինեն մինչև 2019թ.-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի առևտրի և արդունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:
«Խոսքը 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 10 ինքնաթիռ մատակարարելու մասին է: Կարելի է սկսել 2-4 օդանավից»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, Հայաստանին «Սուխոյների» մատակարարման մասին Ռուսաստանը խոսում էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև